ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ջենիֆեր Լոպեսը վթարի է ենթարկվել

Ջենիֆեր Լոպեսը վթարի է ենթարկվել
29.09.2014 | 14:59

Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը վթարի է ենթարկվել Կալիֆոռնիայում: Սեպտեմբերի 27-ին Մալիբուում նրա մեքենայում են եղել 2 երեխաները և ընկերուհին` դերասանուհի Լիա Ռեմինին: «Կանգնած էինք կարմիր լույսի տակ, և հանկարծ ինչ-որ հարբած հիմար հետևից հարվածեց իմ նոր մեքենային: Բարեբախտաբար, մեզ հետ ամեն ինչ կարգին է»,- գրել է Լոպեսը Instagram-ում:
Վթարի մեղավորը փախել է դեպքի վայրից, ավելի ուշ իրավապահերը գտել են նրան և ձերբակալել:

Դիտվել է՝ 878

Մեկնաբանություններ